Իրանի առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել․ ասուլիսին նա փռշտացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեին հայտարարել է, որ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

«РИА Новости» գործակալությունը նշում է, որ փետրվարի 24-ին Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ փոխնախարարը մի քանի անգամ փռշտացել է:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան 15 դեպք։ Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից:

Կորոնավիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս՝ ավելի քան 30 երկրում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։