ԵՄ անդամներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

վիզա

Եվրամիության անդամ երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը և «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետևանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ փետրվարի 25-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:

«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք Է հիմնվի գիտական գնահատումների վրա և պետք Է համակարգվի ԵՄ մակարդակով»,- ասել Է նա։

Եվրոպայում կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է Հյուսիսային Իտալիայում, որտեղ, փետրվարի 24-ի տվյալներով, վարակվածների թիվը հասել է 230-ի։ Հիվանդների հիմնական մասը ապրում են հյուսիսային շրջանում՝ Լոմբարդիայում։ Մահացությունների թիվն Իտալիայում հասել է 7 մարդու։