Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News       

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Սա շատ կարևոր նախաձեռնություն է և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։ Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման»։