Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է «Առաքելությունն անիրագործելի է 7»-ի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կինոաշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկահարանումները։ Այս մասին The Wrap-ին տված հարցազրույցում հայտնել է Paramount Pictures ստուդիայի ներկայացուցիչը։

Նկարահանումները, որոնք պետք է կազմակերպվեին Վենետիկում, դադարեցվել են՝ հաշվի առնելով նկարահանող խմբի անվտանգությունը։ Այն պետք է շարունակվեր ավելի քան երեք շաբաթ։ Չի հաղորդվում տեղեկություն պրեմիերայի օրվա փոփոխության մասին։ Ստուդիայի ներկայացուցիչը հավելել է, որ Քրուզն Իտալիայում նկարահանումներին ներկա չի եղել։

Քրիստոֆեր Մակկուորիի ժապավենը վարձույթում պետք է հայտնվի 2021թ.-ի հուլիսի 23-ին։

Paramount-ը նաև հետաձգել է փետրվարի 28-ին Չինաստանում Ջեֆ Ֆաուլերի «Սոնիկը կինոյում» ֆիլմի թողարկումը։ Երկրում կինոթատրոնները փակվել են կորոնավիրուսի բռնկման պատճառով․ դա, հնարավոր է, կհանգեցնի դրամարկղային մուտքերի՝ հարյուր միլիոննների չափով կորստի,- նշում է AP-ն։