Կատալոնիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

/

Կատալոնիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են շրջանի առողջապահության վարչությունից:

Իսպանիայի տարածքում կորոնավիրուսով վարակման արդեն չորրորդ դեպքն է արձանագրվում: Նախկինում վարակվածներից երկուսն արդեն բուժվել են:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-իժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-իժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահԱյս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբաշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպքորից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքովՉինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպքորից 23-ը մահվան ելքովՆշված տվյալները փաստում ենոր Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 25-իժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպքորից 15-ը՝ մահվան ելքով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս