ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ասել է Ավագյանը:

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով եւ մասամբ դադարեցվել է ցամաքային եւ օդային հաղորդակցությունը հարեւան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։