ԱՄԷ-ի պետական ավիաընկերությունը հայկական ֆիլմ է ցուցադրել Բաքու մեկնող ինքնաթիռում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

.

Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ժամանակ FlyDubai ավիաընկերությունը ցուցադրել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմը, ինչը դժգոհություն է առաջացրել ադրբեջանցի ուղևորների շրջանում:

Ադրբեջանցի ուղևորներից մեկը հրապարակել է լուսանկար և բողոք հայտնել, որ իրենց երկրի շահերը հաշվի չեն առնվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական պարբերականը:

Ավիաընկերությունից, որը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիափոխադրողն է, պարբերականին պատասխանել են, որ իրենց օդանավերում 1000 ժամվա տարբեր բովանդակությամբ նյութ է ցուցադրվում տարբեր լեզուներով: Եվ այդ բովանդակությունը ցուցադրվում է բոլոր չվերթների ժամանակ՝ անկախ երթուղուց:

Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը նկարահանվել է 2018-ին: Այն երկու երկրի՝ Հայաստանի և Ռուսաստանի արտադրության կինոնկար է:

Տեսանյութեր

Live

Լրահոս