Սիրիական բանակը թուրքական ԱԹՍ է խոցել Իդլիբի հարավում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

/

Սիրիական բանակը թուրքական զինված ուժերի կողմից բաց թողնված անօդաչու թռչող սարք է խոցել Իդլիբի տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Միջադեպի առնչությամբ թուրքական կողմից դեռևս պաշտոնական արձագանք չի եղել: