Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

մեքենա

Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Դեպքերը գրանցվել են Արագածոտնի մարզի Ջրամբար և Գեղաձոր գյուղերում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա: