Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակվեն Ղազախստանից դեպի Հարավային Կորեա և Իրան թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ղազախստան

Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակվեն Ղազախստանից դեպի Հարավային Կորեա և Իրան թռիչքները: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն։

Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեքշինը խոսքով՝ մինչև մարտի 1-ը նախատեսվում է կազմակերպվել քաղաքացիների վերադարձը հանրապետություն։

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 95-ի, նրանցից 15-ը մահացել են:

Հարավային Կորեայում գրանցված COVID-19-ի 1146 դեպքից մահացել է 11 մարդ: