Երևանում Opel-ը հետընթացով բախվել է խանութ-տաղավարի դռանը․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

վթար

Փետրվարի 26-ին՝ ժամը 04։30-ի սահմանում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Վարորդը իր վարած Opel մակնիշի 36 ԼP 122 համարանիշի ավտոմեքենայով Նորք Մարաշ 2-րդ փողոցի 9/1 հասցեի հարևանությամբ հետընթացի ժամանակ բախվել է նշված հասցեում գործող խանութ-տաղավար երկաթե դռանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով չկան տուժածներ։

Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան մի պահ «հանգել է», իջել է ավտոմեքենայից, փորձել է խնդիրը հասկանալ և այդ ժամանակ ավտոմեքենան հետընթաց է շարժվել, ինքը հասցրել է իրեն նետի ավտոմեքենայի մեջ, սակայն չի կարողացել արգելակել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Վարորդի սթափության փորձաքննության ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա սթափ է եղել։