Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: Գրել է Ermenihaber-ը։

«Լեռնային Ղարաբացի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս:

Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը: