Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, մահվան դեպքերինը՝ 15-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

աշխարհ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի։ Այս մասին տեղեկացնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը, միաժամանակ նշելով, որ մահվան դեպքերը 15-ն են:

Իրանում կորոնավիրուսի տարածման մասին առաջին հաղորդագրությունները ստացվեցին փետրվարի 19-ին, Ղոմ քաղաքից: