3 միլիոնը շա՞տ չէր տարբերանշանի «գողության» համար․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

այոլոգո

 

«Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք»։ Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում անդրադաձրել է «Այո»-ի երեկվա հաղթող տարբերանշանի ընտրությանը։ 

«Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել, բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,- հավելել է Բաբայանը։ 

Հիշեցնենք, որ երեկ կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթը, որի ընթացքում հաղթող տարբերանշանին հատկացվեց 3 մլն․ դրամ։ Մրցույթին մասնակցում էին ավելի քան 200 քաղաքացիներ։