Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, մահացածներինը՝ 19-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

իրան

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, մահերի թիվը՝ 19-ի, հիվանդությունը հաղթահարածներինը՝ 3-ի։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի առողջապահության նախարարությունը։

«Երեկվանից մինչև կեսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք ՝ հաշվի առնելով այս 44 դեպքը, վարակվածների  թիվը մինչև այսօր հասել է 139-ի», - ասել է առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանպուրը։

Նշենք, որ Հայաստանը 2 շաբաթով սահմանափակել է Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը։ Փետրվարի 26-ին և 28-ին նախատեսվում են երկու չվերթներ Իրանի և Հայաստանի քաղաքացիների տեղափոխություները իրականացնելու համար։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։