ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին տարհանվել է Յոզեֆշտադտի շրջանում գտնվող գիմնազիայի ուսուցչուհու՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Այդ մասին հայտնում Է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ուսուցչուհին վերջերս այցելել Էր Իտալիա, և կասկած կա, որ նա կարող Էր վարակված լինել կորոնավիրուսով:
Նշնենք, որ Ավստրիայում կորոնավիրուսով վարակման առաջին 2 դեպքերը հաստատվել են փետրվարի 25-ին։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ երկիրը բոլոր միջոցները ձեռնարկում Է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։