Հռոմի պապը զորակցել Է կորոնավիրուսով հիվանդներին և նրանց բուժող բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

հռոմիպապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց բուժող բժիշկներին։ Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն։ «Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված պացիենտներին և նրանց բուժող առողջապահության աշխատողներին։ Ցանկանում եմ զորակցություն հայտնել նաև քաղաքացիական իշխանություններին, որոնք զբաղվում են պացիենտներին օգնելով և աշխատում կանգնեցնել վարակի տարածումը»,- այս մասին նա հայտարարել է ձետրվարի 26-ին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան տվյալներով 320 է, մահվան գրանցված 11 դեպք, որոնք տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: Մահացածները ծերեր են»,- ասված է հաղորդագրության մեջ։