Կորոնավիրուսի պատճառով Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստվածության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

վրաստան

Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, ապա հավելել, որ վրացական կառավարության համապատասխան հրամանագրում մանրամասն կներկայացվի, թե ինչպես են ստուգելու և վերահսկելու այն մարդկանց, որոնք Վրաստան են ժամանում են աշխարհի տարբեր երկրներից:

Փետրվարի 25-ին 9 հիվանդ էր տեղափոխվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ զննության: Նրանցից 2-ն Իրանի քաղաքացիներ էին, 7-ը՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք ժամանել էին Չինաստանից: Ստուգումներից հետո 5 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, կորոնավիրուսի թետը բացասական է եղել: Տվյալ պահին Վրաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ուժեղացնել վիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։