Փետրվարի 28-ից Երևանի կենդանաբանական այգին կրկին բաց կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

կենդանաբանականայգի

«Փետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը»: Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: 

«Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար: Սիրով սպասում ենք: Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:
Առաջիկայում կենդանաբանական այգու թիմը նոր, թարմ ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան: Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենո, որ այգում պահվող երկու ուղտերից մեկի անկման պատճառով կենդանաբանական այգին փետրվարի 5-ից չէր գործում։ Կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ, որի արդյունքում անհարժեշտություն էր առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: 

Տեսանյութեր

Live

Լրահոս