ՁԻԱՀ կենտրոնի փոխտնօրենը բերման է ենթարկվել. Գևորգ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գևորգյանը:

Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը:

Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկաությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով էլ՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը  2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս