Կորոնավիրուսը հասավ Վրաստան. ԱՆ-ն հաստատել է հիվանդությամբ վարակվելու դեպք

ԵՐԵՒԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐ, 24News

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, չորեքշաբթի երեկոյան հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն։ 

«Հիվանդությամբ վարակվելու դեպքը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը երկիր է ժամանել Իրանից՝ անցնելով Ադրբեջանը», - նշել է նա։ 

Հայաստանի հարևան երկրներից պաշտոնապես կորոնավիրուսով վարակվելու դեպքեր բացի Վրաստանից արձանագրվել է նաև Իրանում։