Ամբերդի, Քարի լճի ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: