Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

Ալեսանդրո դել Պիերո

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է:

Ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջի Stories  բաժնում Երևանի տեսարանով հոլովակ է հրապարակել այն մակագրելով՝ «Բարի լույս, Երևան»:

Երևան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է լեգենդար ֆուտբոլիստը Հայաստան ժամանել: 

Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին: Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենթուս»-ում,11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։