Ադրբեջանից Վրաստան վերադարձած 2 քաղաքացի հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնա

Փետրվարի 26-ին Ադրբեջանից վերադարձած Վրաստանի ևս 2 քաղաքացի բարձր ջերմությամբ տեղափոխել է Ինֆեկցիոն հիվանդանոց: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը:

Ըստ աղբյուրի՝ վերջիններս հոսպիտալացվել են, երբ սահմանին ստուգման ժամանակ նրանց ջերմությունը բարձր է եղել: Նրանցից անալիզներ կտան նոր տիպի կորոնավիրուսի առկայությունն օրգանիզմում ստուգելու համար:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն արշխարհում հասել է 82186, մահացածների ընդհանուր թիվը հասել է 2804-ի, բուժվածներինը՝ 32906-ի։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։