Իրանում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ․ իշխանությունը հորդորել է չճամփորդել երկրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

իրան խորհրդարան

Իրանական «IRNA» գործակալությունը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 22-ի, վարակվածներինը՝ 141-ի։ Կորոնավիրուսի տարածվել է Իրանի 20 նահանգներում, սակայն վարակվածների մեծամասնությունը հայտնաբերվել Է Ղոմի նահանգում և Թեհրանում։

Ելնելով վարակվածների թվի աճից՝ որոշվել է քաղաքների մատույցներում տեղաբաշխել հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը։ 

«Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում Է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասուիսի ժամանակ ասել Է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին և հորդորել իրանցիներին չճամփորդել որոշ ժամանակ երկրի տարածքում:

Նշնեք, որ օրերս կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև իրանի առողջապահության փոխնախարարի մոտ, նա մեկուսացվել է։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։