2019-ին գրանցվել է ճանապարհային երթևեկության անվտանգության իրավախախտման մոտ 2 միլիոն դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

խախտում

«Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտարարել է, որ 2019-ի ընթացքում կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1 միլիոն 959 հազար 170 որոշում։

«Տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով նախազգուշացվել է 298 հազար 645 անձ, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով կայացվել է 4803 որոշում, պահպանվող տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տանսպորտային միջոց, որից 9405-ը՝ Երևան քաղաքում», - ասել է Եգոր Կարապետյանը։

2019-ի ավարտին տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի 147 խաչմերուկ, միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին շահագործվում է 169 արագաչափ սարք, որից 90-ը՝ Երևան քաղաքում։

«Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վկայականները ճանաչվել են ուժը կորցրած», - ասել է ՃՈ պետը։