Պեպը «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո երկու նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

Պեպ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակում փետրվարի 26-ին հանդիպեցին Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։  Հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ երկրորդ մարզիչը, ով Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում երկու անգամ հաղթել է«Ռեալին»:

Ավելի վաղ նման հաջողության էր հասել Օտմար Հիտցֆելդը: Սակայն իսպանացին միակն է, ով երկու տարբեր թիմերի հետ հաղթել է «Ռեալին» «Սանտյագո Բեռնաբեուում»:

Նա նաև ընդհանրապես 10-րդ հաղթանակը տարավ մադրիդյան ակումբի նկատմամբ, և դա 21-րդ դարում լավագույն ցուցանիշն է։