ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը կնպաստի ԼՂ հակամարտության հարցի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

նազարուկ

«Սովետական միության ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ»։ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը: Այս մասին նշել է դեսպանը «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ։

Քննարկման ժամանակ դեսպանն անդրադաձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին․ «Ուզում եմ հիշատակել Սովետական միության փորձը: Մենք բոլորս տարբեր էինք, հիշո՞ւմ եք՝ Բալթյան հանրապետություններ և Միջին Ասիայի հանրապետություններ: Ուրախությամբ պետք նշեմ, որ այս բազմազգ ընտանիքում Սովետական միության տարածքում չեն եղել տարածքային պահանջներ, միջազգային և կրոնական հակամարտություններ: Դրա համար այդ ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ»։

ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալը քննարկել որպես հակամարտության կարգավորման հարցը, ոչ պրոֆեսիոնալ կարծիք է:

Տեսանյութեր

Live

Լրահոս