ԱԳՆ-ն հորդորում է Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից խուսափել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

ԱԳՆ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից խուսափել։ 

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»,- ասված է հայտարարությունում։