Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դել Պիերոն Հայաստան էր եկել տրանզիտ վիզա ստանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

պիերո

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Հայաստանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ Գրառման մեջ Կարապետյանը նշել է նաև, որ նա արդեն Հայաստանում չէ։

Սպորտային հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկար էր տեղադրել Պիերոյի հետ։ Լուսանկարի ներքևում հայտնված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ չեմպիոնը Երևանից Մոսկվա է մեկնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է: Ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում Դել Պիերոն «Բարի լույս, Երևան» գրությամբ տեսանյութ էր հրապարկել։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս