Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 22-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

գերմանիա

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգում COVID-19 կորոնավիրուսով մեկ նոր դեպք է գրանցվել՝ վարակվածների հաստատված դեպքերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հայտնում է ZDF հեռուստաալիքը՝ հղում անելով Դյուսելդորֆում գտնվող կլինիկային:

Սա Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում հիվանդության երրորդ դեպքն է։ Տղամարդու հիվանդության պատճառը նախկինում  կորոնվիրուսով արդեն հոսպիտալացված զույգի հետ շփումն էր։ Ներկայումս ստուգման մեջ է կառնավալային երթի ավելի քան 300 մասնակից․ դրան մասնակցել են նաև հիվանդ մարդիկ: