Կորոնավիրուսը հասավ Վիեննա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

Վիեննայում 72-ամյա տղամարդու մոտ գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը: Այս մասին փետրվարի 27-ին հայտնել Է Kronen Zeitung հրատարակությունը։ Հիվանդը կարանտինի է ենթարկվել Ավտրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։

Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել Էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

«Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում Է որպես կայուն»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի՝ Անտարկտիդայից։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։