Ռուս բլոգերը այցելել է Հայաստան․ ուսումնասիրել երկրի պատմությունը, բնությունն ու մարդկանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

սևան

Մոսկվայից բլոգեր Իգորը Ինսթագրամյան սոցկայքում բլոգ է վարում «Մի՛ դադարեք երազել» («Never Stop Dreaming») կեղծանվամբ։ Նրա հրապարակումներից կարելի է նկատել, որ նա վերջերս ընկերների հետ այցելել է Հայաստան: Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր և Սևանա լիճ այցելելուց հետո Իգորը կիսվել է իր տպավորություններով։ Այս մասին տեղեկացնում է «rusarminfo»-ն:

«Չեմ ուզում պատմական ուղղումներ անել, կամ էլ դատարկությունը լցնել համացանցից վերցված ձանձրալի տեղեկատվությամբ, ուստի կնախընտրեմ կիսվել զգացողոթյուններով ու տպավորություններով։ 
Լիճը (Սևանա լիճ) պարզապես անհավանական ծավալների է, ինչպես նաև շրջապատված է լեռներով, իսկ վանքերը՝ գեղեցիկ բնապատկերներով, չեն կարող չկախարդել հայացքը,- գրել է բլոգերը։ 

Բացի սիրալիր ու ընկերասեր մարդկանցից, համեղ սննդից և ցածր գներից, Հայաստանը աչքի է ընկնում լեռներով․«Հարթությունն ու ողորկությունը տալիս է Մարսի վրա գտնվելու ոչ մեծ զգացողություն»,- հայտնել է նա: