Փրկարարները Կապանում վտանգավոր ժայռերի քարաթափում են արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

քարաթափում

Փետրվարի 27-ին՝ ժամը 10:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի և թունելով երթևեկող ավտոմեքենաների համար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել քարաթափման աշխատանքներ (մոտ 7 խմ):

Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: