ՌԴ-ն զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է ՀՀ-ում․ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կոպիրկին

Ռուսաստանը շատ զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Լագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման պնդում է արել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Իհարկե, շահագրգիռ ենք, որ Հայաստանում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս, և իհարկե, շահագրգիռ ենք, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, մեր ռազմավարական փոխգործակցությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- ասել է ՌԴ դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է նաև ՀՀ իշխանության այն հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնպիսի բարձր մակարդակի վրա են, որպիսին չեն եղել երբևէ։

«Հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց ավանդական բնույթը. դրանք մշտապես՝ տարիների, դարերի ընթացքում եղել են յուրահատուկ, դրանք հարաբերություններ են եղբայրական երկրների, եղբայրական ժողովուրդների, որոնց շատ բան է միավորում մշակութային, պատմական, անվտանգային առումներով»,- ասել է ՀՀ դեսպան