Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում․ ԲԴԽ-ն մասնակի բավարարեց դատավորի հայցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

դատավոր

ԲԴԽ-ն մասնակի բավարարեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում։

ԲԴԽ-ն նաև մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը։

«Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարել ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռքբերելու պահը, նրան վճարելով մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը։ Միջին աշխատավարձի մասով մերժել»,- որոշեել է ԲԴԽ-ն։

2019-ի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական: