ՃՈ-ն պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 11 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։
Հայտնաբերվեց նաև թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ միտումնավոր խախտումներ էր կատարում։
4 մեքենայի վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական, մեկ մեքենա առանց համարանիշի էր, ևս մեկ մեքենայի վարորդ գտնվում էր ոչ սթափ վիճակում։
Բոլոր օրինախախտները ենթարկվեցին պատասխանատվության։
Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։