Վանում ևս կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների գինը կտրուկ բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից  պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է նաև դրանց գինը: Այդ մասին գրում ermenihaber.am-ը։ 

Վանում ամենուրեք վաճառվող մեկանգամյա օգտագործման շնչադիմակների արժեքը թուրքական 2 լիրայից (160 դրամ) բարձրացրել է 5 լիրայի (390դրամ), իսկ ֆիլտրով և մեկ շաբաթյա օգտագործման համար նախատեսված շնչադիմակների արժեքը` թուրքական 10 լիրայից (770) դարձել է 20 լիրա (1550):

Նշվում է, որ Վանում շնչադիմակների գների կտրուկ բարձրացումը պայմանավորված է դրանց պահանջարկի և դեղատներում դրանց  ոչ բավարար քանակության հետ: