Ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Instagram-ում և հաղորդագրություններ է գրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներ, ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Ինստագրամ կայքում և իմ անունից հայտեր է ուղարկում և հաղորդագրություններ գրում տարբեր անձանց: Տեղեկացնում եմ, որ այն ինձ հետ կապ չունի, խնդրում եմ իրազեկ լինեք: Այս մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանությանը»: