Հակահեղափոխական վարորդների զրույցը. «Քոչարյանի համար թիմ ենք հավաքում»․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

վարորդ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի 14 համարի ավտոբուսում, որն, ի դեպ, պատկանում է Երևանի քաղաքապետարանին, վարորդը Զեյթունից կենտրոն իջնելու ճանապարհին, պարբերաբար զանգեր էր կատարում (դատելով զրույցից՝ այլ գծերի վարորդների) և բառացի ասում՝ ապեր, Քոչարյանի համար թիմ ենք հավաքում, մարդ ա պետք, ասում են՝ Տարոնենք սաղ էս գործի մեջ են, կարաք արխային լինեք:

Մի քանի նման զանգից հետո վարորդի կողքին կանգնած տղամարդը անհանգստացած հուշեց՝ ապեր, սենց բաները հեռախոսով չեն խոսում, էս հեռախոսով քննարկելու թեմա չի, որից հետո ավտոբուսի վարորդը դադարեցրեց զանգերը:

Միայն թե պարզ չդարձավ Տարոն ասելով՝ նա նկատի ուներ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ այլ անձի: Ակնհայտ է սակայն, որ քոչարյանական թիմը ակտիվ գործում է, մարդկանց է հավաքագրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: