Կորոնավիրուս է հայտնաբերվել Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել   Նիգերիայում, Բելառուսում, Նոր Զելանդիայում։

Նիգերիայում կորոնավիրուսի դեպքը գրանցվել է Լագոս նահանգում:

Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ իրավիճակի վատթարացումից հետո ստուգվում են երկիր ժամանող բոլոր անձիք։ Բելառուսում վարակակիրն Իրանից եկած ուսանող է:

Նոր Զելանդիայում հոսպիտալացվել է քաղաքացի, որը Իրանից էր վերադարձել։

Կորոնավիրուսից առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ կայքում։