ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները եւ բուժումը կազմակերպելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապեւտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն եւ բուժում:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։

Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, եւ նշանակվել են համապատասխան բուժումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետեւել է նաեւ դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։