Հույս ունեմ՝ կառավարությունը որևէ լուծում կբերի անձնազոհ զինվորների ընտանիքներին․Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

ԱԺ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։

Բալայանը պատասխանել է, որ Գորգիսյանի նշած մասնավոր դեպքից տեղյակ է և հայտնել է, որ պետությունը զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։

Գորգիսյանն ի պատասխան հույս է հայտնել, թե կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում կբերի իր նշած ընտանիքների համար։