Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83385-ի, վիրուսը հայտնաբերվել է 54 երկրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աշխարհ

Աշխարում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ու երկրների աշխարհագրությունն  աճում է․ վարակվածների թիվը հասել է 83385-ի, մահերինը՝ 2859-ի, բուժվել են 36622-ը։

Վարակվածների ու մահացածների ամենամեծ թիվն ունեցող երկիրն է շարունակում մնալ Չինաստանը․ գրանցվել է 2788 զոհ, այնուհետև Հարավային Կորեան, որտեղ 2022-ը վարակված են, կա 13 զոհ, երրորդ տեղում «Դայըմոնդ Փրինցես» զբոսանավն է, որի մոտ 3700-անոց անձնակազմից վարակված է 705-ը, գրանցվել է մահվան 4 դեպք։ Երրորդ և չորրորդ տեղերում են համապատասխանաբար Իտալիան՝ 655 վարակված, 17 զոհ, և Իրանը՝ 270 վարակված, 26 զոհ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Նիգերիայում, Բելառուսում, Նոր Զելանդիայում։

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվել աշխարհի 54 երկրում: բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, արդեն վարակվածներ կան։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։