Չինաստանում համաճարակային իրավիճակը բարելավվում է․ վարակվածների 45,8 տոկոսը դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

համաճարակ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեին, Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների մոտ 46 տոկոսն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։ 

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 78 824-ի, որից 36 117-ն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, որը հիվանդացածների ընդհանուր թվի 45,8 տոկոսն է: Հիվանդանոցներում է շարունակում մնալ մոտ 39 919 մարդ:

Համաճարակի էպիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում, բացահայտվել է վարակման 65 914 դեպք, որից 2682-ը՝ մահվան ելքով, մահացությունը՝ 4 տոկոս:

Վերջերս Չինաստանում բարելավվում է համաճարակային իրավիճակը, վերջին օրերի ընթացքում ամբողջ երկրում բացահայտվել է վարակման 327 նոր դեպք, Հուբեյի սահմաններից դուրս՝ 9 դեպք: 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։