Նախագահը ցավակցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News            

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա­մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն  վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են,  դասագիրք՝  այսօր­վա և  վաղվա համար»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։