Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

թմրանյութ

Փետրվարի 27-ին՝ ժամը 17.50-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակով կանեփանման չորացված բուսական զանգված՝ ընդհանուր 4.4 գ կշռով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է քաղել վայրաճ չորացած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նույն օրը` ժամը 19.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Տարոնի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4 մլ դեղնականաչավուն հեղուկով: Նա հայտնել է, որ ներարկիչում թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:
Նույն օրը` ժամը 21.45-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն հեղուկով ապակյա տարա և սպիտակ, թափանցիկ հեղուկով պլաստմասե շիշ: Նա հայտնել է, որ ապակյա տարայում կոդեին տեսակի թմրանյութ է, պատրաստել է իր անձնական օգտագործման համար, իսկ պլաստմասե շշի մեջ ծծմբական թթու է, որը 2019 թ. գարնանը, թմրանյութ պատրաստելու նպատակով, տվել էր հանգուցյալ ընկերը:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: