Պացիենտները, որոնց ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

կորոնա

Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտե։

«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել Է դրական։ Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»,-հայտարարել է Պետական կոմիտեի ներկայացուցիչը։

Փետրվարի 27-ին «China Daily» թերթը հայտնել Էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս Է հայտնաբերվել։