ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարային Սիրիայում թուրք զինվորների մահվան կապակցությամբ, հայտնում է Риа Новости-ն՝ հղում տալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում և անում ամեն բան, որպեսզի Իդլիբի շրջանում դեէսկալացիայի ռեժիմն ապահովող թուրք զինծառայողների անվտանգութունն ապահովենք: Մեր զինվորականները պատրաստ են երկրում աշխատանքը շարունակելուն»,- այս մասին հայտնել է Լավրովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թուրքական բանակը սկսել էր ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքի տեղեկություններով՝ թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները Իդլիբում կրակ էին բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ․ նրանք փորձել էին խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը տվել էին 33 զոհ և 32 վիրավոր։
Իդլիբում շարունակվում է ծայրահեղ լարված իրավիճակը։