Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

.

Կորոնավիրուսի պատճառով Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը:Այս մասին, հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, գրում է ria.ru-ն։

«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,-հայտնել է Աբասին։

Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով: